ԿարևորՄիջազգային

Ուկրաինան հայտնում է՝ ռուսական դրոնը հարվածել է հանքագործներ տեղափոխող ավտոբուսին. կա 12 զոհ

Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ուկրաինայի Պավլոգրադ քաղաքի շրջանում հանքագործներ տեղափոխող ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գանժան, գրում է BBC-ին։

Ավտոբուսի սեփականատեր էներգետիկ ընկերության՝ DTEK տվյալներով, ևս 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։

Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդական, անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի փորձագետ Սերգեյ Բեսկրեստնովը հայտնել է, որ հարձակումն իրականացրած ԱԹՍ-ները կառավարվել են իրական ժամանակում, ինչը վկայում է թիրախավորված հարվածի մասին։

Կարդացեք նաև

Back to top button