ԿարևորՄիջազգային

Ուկրաինայում գրանցվել են էլեկտրաէներգիայի արտակարգ խափանումներ

Ուկրաինայի մի շարք շրջաններում գրանցվել են էլեկտրաէներգիայի արտակարգ անջատումներ՝ էլեկտրացանցում առաջացած տեխնիկական խնդրի հետևանքով, հայտնում է Strana.ua-ն։

Հոսանքազրկումները տարածվել են Կիևի քաղաքում և մարզում, ինչպես նաև Չեռնիգովի, Սումիի, Ժիտոմիրի, Դնեպրոպետրովսկի և Օդեսայի մարզերում։ Տեղեկացվում է, որ Կիևի բոլոր վարչական շրջաններում դադարեցվել է ջրամատակարարումը։

Էլեկտրաէներգիայի խափանումների հետևանքով ժամանակավորապես դադարեցվել է նաև Խարկովի մետրոպոլիտենի աշխատանքը։

Խարկովի տարածաշրջանային էներգետիկ ընկերության ներկայացուցիչ Վլադիմիր Սկիչկոն հայտնել է, որ ներկայումս խնդիրներ կան լարման մակարդակի և էլեկտրամատակարարման հետ՝ պայմանավորված միասնական էլեկտրացանցում ստեղծված իրավիճակով։

Մասնագետներն աշխատում են խափանումների պատճառների պարզաբանման և էլեկտրամատակարարման վերականգնման ուղղությամբ։

Կարդացեք նաև

Back to top button