
Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 34-րդ տարին,
հայտնում են ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանությունից։
«1992 թվականից ի վեր մեր երկրների գործընկերությունը շարունակում է ամրապնդվել՝ հիմնված ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների ընդհանուր արժեքների վրա։ Այս համատեքստում հատկանշական իրադարձություն էր 2025 թվականի մարտի 12-ին ստորագրված Ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագիրը, որը առանցքային քայլ դարձավ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։
Հայաստանում Նիդերլանդների դեսպանությունը առաջնահերթություն է տալիս տնտեսական համագործակցությանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով գյուղատնտեսությանը և ջրային ռեսուրսների կառավարմանը, միաժամանակ ակտիվորեն նպաստելով մշակութային կապերի ամրապնդմանը։
Մենք վստահ ենք, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ ի բարօրություն երկու երկրների և ժողովուրդների»։




