Հասարակություն

Որոշ շրջաններում ուշ երեկոյան` ձյուն, որոշ շրջաններում` մառախուղ

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` այսօր` հունվարի 30-ի ուշ երեկոյան հանրապետության առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Այդ եղանակը կշարունակվի նաեւ հունվարի  31-ին, փետրվարի 1-2-ին։

Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում մառախուղը կպահպանվի։

Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ եւ մառախուղ։

Կարդացեք նաև

Back to top button