Հասարակություն

ՄԱԿ80 բարեփոխումներ․ Հայաստանը՝ քննարկումների և որոշումների կայացման ակտիվ մասնակից

ՄԱԿ80 բարեփոխումներին նվիրված ՄԱԿ ԳԱ ոչ պաշտոնական քննարկման ընթացքում ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակությունը ողջունեց Գլխավոր քարտուղարի՝ կազմակերպության և դրա մարմինների արդյունավետության բարձրացմանը, նորմատիվ և գործառնական աշխատանքների միջև համամասնության պահպանմանը միտված գործողությունների պլանը։

Ընդգծվել է ՄԱԿ մշտական համակարգողների կարևոր դերը՝ տեղական մակարդակում համակարգման, հավասարակշռության պահպանման և արդյունավետության բարձրացման առումով՝ պայմանով, որ խաղաղության, հումանիտար առաքելության և զարգացման օրակարգի միջև շղթայական կապը պահպանվի։ Տեղական մակարդակում ՄԱԿ ներկայացվածության վերակազմավորման և ծրագրերի միավորման համատեքստում Հայաստանը, որպես ՄԱԶԾ/ՄԱԲՀ/ՄԱԾԻԳ գործադիր խորհրդի անդամ, ակտիվորեն ներգրավված կլինի այս առնչությամբ քննարկումներում և որոշումների կայացման գործընթացում։

Կարդացեք նաև

Back to top button