ԿարևորՄիջազգային

Ֆիլիպիններում լաստանավ է խորտակվել, կան զոհեր եւ անհետ կորածներ

Լաստանավի վրա գտնվել է ավելի քան 350 մարդ, ևս 28 ուղևոր համարվում են անհետ կորած։ Առափնյա պահպանության ծառայության հրամանատար Ռոմել Դուան AFP-ին հայտնել է, որ փրկվել է առնվազն 316 մարդ։

«Առափնյա պահպանության ինքնաթիռը ուղևորվում է դեպքի վայր՝ փրկարարական գործողություններին աջակցելու համար։ Ծովային և ռազմաօդային ուժերը նույնպես ներգրավվել են»,- ասել է նա։

MV Trisha Kerstin 3 նավն աղետի ազդանշան է տվել տեղական ժամանակով գիշերը ժամը 02-ին մոտ` Զամբոանգա քաղաքի նավահանգստից մեկնելուց մոտ չորս ժամ անց։

Կարդացեք նաև

Back to top button