ԿարևորՀասարակությունՏեսանյութեր

«Օսկար»-ի ժամանակ կրկին կարող է հնչել հայկական ազգանուն․ «Էլիո»-ն առաջադրվել է որպես լավագույն անիմացիոն ֆիլմ

Կինոմաններն արդեն գիտեն՝ ինչով են զբաղված լինելու մարտի 15-ին․ հրապարակվել է «Օսկար 2026»-ի մրցանակներին հավակնող ֆիլմերի և դրանք ստեղծողների ցանկը։ Կինոսեր հանրությունն արդեն քննարկում է՝ ով է ամենաարժանին։ «Օսկար»-ի 98-րդ մրցանակաբաշխության ժամանակ կրկին կարող է հնչել հայկական ազգանուն։ Անիմացիոն ֆիլմարտադրության ոլորտում հերթական անգամ լսվում է Մադլեն Շարաֆյանի ձայնը, այս անգամ՝ շատ զրնգուն, համահոլիվուդյան մասշտաբով։  Կինոռեժիսորի «Էլիո» լիամետրաժ անիմացիոն կինոնկարը հասել է «Օսկար»–ի մրցանակաբաշխությանը։

Այս ֆիլմը նրա լիամետրաժ ռեժիսորական դեբյուտն է, ինչը նրան դարձնում է առաջին հայ կինոռեժիսորը և Pixar-ի պատմության մեջ երրորդ կինը, որը լիամետրաժ անիմացիոն ֆիլմ է նկարահանել:

Կարդացեք նաև

Back to top button