ԿարևորՀասարակություն

2025 թվականին 8660 ՀՀ քաղաքացի ավելի է մուտք գործել մեր երկրի տարածք, քան հեռացել է Հայաստանից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որին կից գրառում է արել. «Շտապեմ ուրախությունս կիսել Ձեզ հետ»:

«Քիչ առաջ ավարտեցինք ՆԳ նախարարության տարեկան հաշվետվության քննարկումը, և մի թիվ կա, որով ուզում եմ հաճույքով կիսվել: 2025 թվականին 8660 ՀՀ քաղաքացի ավելի է մուտք գործել մեր երկրի տարածք, քան ելք է գործել Հայաստանի Հանրապետությունից: Նման վիճակագրություն ՀՀ քաղաքացիների ելքի ու մուտքի տարբերության, մեր երկրում վարվում է 2010 թվականից, և առաջին անգամ է, որ ունենք դրական տարբերություն, այսինքն՝ առաջին անգամ է, որ ՀՀ քաղաքացիները ավելի շատ մուտք են գործել, քան հեռացել են ՀՀ-ից»,- հայտնել է վարչապետը:

Մեկնաբանությունների մեջ նա հավելել է․ «Ի դեպ, ուրախությունից մոռացել եմ նշեմ, որ իրականում քովիդի համավարակի ժամանակ էլ է բավական մեծ դրական սալդո եղել, բայց պարզ է, որ դա տրանսպորտային ուղիների փակ լինելու հետ է կապված եղել, գլոբալ լոքդաունի»։

Կարդացեք նաև

Back to top button