Հասարակություն

Hermès-ի՝ հայոց այբուբենի տառերով շարֆերը վաճառքի են հանվել

Լեգենդար Hermès բրենդը սեպտեմբերին նոր շարֆ էր ներկայացրել՝ հայոց այբուբենի տառերով՝ նվիրված Սպիտակի երկրաշարժից հետո հիմնադրված Solidarité Protestante France-Arménie (SPFA) մարդասիրական կազմակերպության 25-ամյակին, տեղեկացնում է Asbarez-ը:

Hermès-ի գեղարվեստական տնօրեն Պիեռ-Ալեքսիս Դումասը և SPFA-ի ղեկավար Ջանիկ Մանիսյանը ներկայացրել են շարֆն ու նշել, որ այն վաճառվելու է մինչև նոյեմբերի 30-ը:

Վաճառքից ստացված հասույթը փոխանցվելու է կազմակերպությանը՝ Հայաստանին շարունակվող աջակցության համար:

Մետաքսե շարֆերը ներկայացվել են երկու գույնով: «Հայոց այբուբենի պատկերով այս գործերը խորհրդանշում են հայ ժողովրդի և նրա մշակույթի ապշեցուցիչ կենսունակությունը»,-ասել է Պիեռ-Ալեքսիս Դումասը՝ Բևեռլի Հիլզում կայացած շնորհանդեսի ընթացքում:

Կարդացեք նաև

Back to top button