
Եռակողմ աշխատանքային խմբի առաջին նիստի մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը` մեկնաբանելով նախօրեին Կրեմլում Վլադիմիր Պուտինի հանդիպումը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ։
Նա նշել է, որ ռուսական պատվիրակությունը կգլխավորի ԶՈւ Հետախուզության գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը, որը երկրի ղեկավարից ստացել է «կոնկրետ ցուցումներ»։
Աբու Դաբիում կքննարկվեն նաեւ ռուս-ամերիկյան տնտեսական հարաբերությունները, կայանա Ուիթքոֆի և ՌԴ Ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևի հանդիպումը։ Նրանք ղեկավարում են տնտեսական հարցերով երկկողմ աշխատանքային խումբը։
Ուշակովը տեղի ունեցած բանակցությունները բնութագրել է որպես «բոլոր առումներով օգտակար», հայտնում է BBC-ին։
Նա շեշտել է, որ քանի դեռ Մոսկվային չի հաջողվում «քաղաքական-դիվանագիտական միջոցներով» հասնել իր նպատակներին` ռազմական գործողությունները կշարունակվեն։
Ըստ Ուշակովի` Կրեմլում հանդիպման ժամանակ Մոսկվան արձանագրել է, որ «առանց տարածքային հարցի լուծման հնարավոր չէ երկարաժամկետ կարգավորման վրա հույս դնել»։




