
Ալիսա Գեւորգյան
Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»
Երևանում հայերենով և թուրքերենով լույս է տեսել Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, հայագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Հայկազուն Ալվրցյանի «Կրոնափոխ հայերի խնդիրները Թուրքիայի Հանրապետությունում» մենագրությունը:
Օսմանյան կայսրությունում հայերի բռնի իսլամացման քաղաքականությունը թեև ունի դարերի պատմություն, բայց միայն 1915-23 թվականների ընթացքում հայերի ցեղասպանությունը, տեղահանությունն ու բռնի իսլամացումը արմատապես փոխեցին երկրի էթնոկրոնական պատկերը: 1923 թվականից սկսվեց իսլամացման և թրքացման նոր փուլ, որը վերածվեց հանրապետական Թուրքիայի պետական քաղաքականության:




