
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան այսօր հայտարարել է, որ կմասնակցի Բաքվում կայանալիք Եվրոպական օլիմպիական խաղերին։ Ֆեդերացիան տարածած հաղորդագրության մեջ նշել է, որ որոշումն ընդունվել է նոյեմբերի 11- ին կայացած նիստում։
Մասնակցությունն ապահովելու համար կանցկացվեն հանրապետական ընտրական մրցումներ, ուսումնամարզական հավաքներ, հայ սամբիստները կմասնակցեն միջազգային երկու մրցաշարերի։
Հայաստանի սամբոյի ֆեդերացիային պարտավորվածություն է ստանձնել «Բաքու-2015» խաղերին նվաճել 2 մեդալ՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից անհրաժեշտ ֆինանսական օգնության տրամադրման դեպքում»։




