
76 տարեկանում կյանքից հեռացել է Դիսնեյի կինոռեժիսոր`«Առյուծ արքան» ֆիլմի համառեժիսոր, «Ալադին», «Գեղեցկուհին և հրեշը», «Ջրահարսը» անիմացիոն պրոյեկտների վրա աշխատած վարպետը` Ռոջեր Ալերսը։
Նրա մահվան մասին կիրակի առավոտյան սոցիալական ցանցերում հայտնել է գործընկեր Դեյվ Բոսերտը՝ Ալերսին բնութագրելով որպես «անսովոր տաղանդավոր նկարիչ և կինոռեժիսոր, Դիսնեյի անիմացիայի վերածննդի իսկական սյուն»։
«Պատիվ եմ ունեցել Ռոջերի հետ աշխատել 80-ականների վերջին և 90-ականներին մի շարք ֆիլմերում», – գրել է Բոսերտը։
«Նա, անկասկած, ամենաբարի մարդկանցից մեկն էր, ում կարելի էր ճանաչել և ում հետ կարելի էր աշխատել։ Նա որպես համառեժիսոր աշխատեց «Առյուծ արքան» ֆիլմում, որն ունեցավ ֆենոմենալ հաջողություն, սակայն երբեք չփոխեց նրան»,-գրել է նրա գործընկերը։




