ԿարևորՄիջազգային

Իսպանիայի հարավում տեղի ունեցած գնացքի վթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել

Իսպանիայի հարավում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել, գրում է BBC-ին։

Վթարի պատճառն անհայտ է, բայց մասնագետներն այն արդեն արտասովոր են անվանում. գնացքները ռելսերից դուրս են եկել վերջերս վերանորոգված երկաթուղու ուղիղ հատվածում։

Գնացքի վթարը տեղի է ունեցել կիրակի օրը՝ տեղական ժամանակով ժամը 19:45-ին, հարավային Իսպանիայում` Անդալուսիայի Ադամուզ քաղաքի մոտ։

Իսպանական երկաթուղային ցանցի օպերատոր Ադիֆի տվյալներով՝ Մալագայից Մադրիդ ուղևորվող Iryo արագընթաց ուղևորատար գնացքը դուրս է եկել գծերից և հատել հարակից գծերը։

Այնուհետև գնացքը բախվել է Մադրիդից Ուելվա ուղևորվող հանդիպակաց գնացքին։

Զոհերի ճշգրիտ թիվը չի հայտարարվել, բայց Իսպանիայի տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեի խոսքով՝ ավելի քան 30 մարդ ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Անդալուսիայի արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ բախման հետևանքով վիրավորվել է առնվազն 73 մարդ։

Զոհերի ընդհանուր թիվը կարող է ավելի մեծ լինել. փրկարարները զգուշացրել են, որ հնարավոր է, որ մի քանի մարդ մնացել է վնասված վագոններում։
Ըստ Պուենտեի, ինչպես մեջբերել է El Pais-ը, գնացքի ռելսերից դուրս գալը «չափազանց տարօրինակ» է թվում, քանի որ գնացքը ռելսերից դուրս է եկել երկաթուղու ուղիղ հատվածում, որը վերանորոգվել էր անցյալ տարվա մայիսին։ Վերանորոգման վրա ծախսվել էր մոտ 700 միլիոն եվրո։

Պուենտեն հավելել է, որ գնացքը նույնպես նոր էր։

Կարդացեք նաև

Back to top button