Հասարակություն

Ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ

Հունվարի 18-ին՝ ժամը 17:20-ի դրությամբ, Նորավանից մինչև Կապան, Ոսկեպար-Ջուջևան ճանապարհահատվածները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Սարավան-«Զանգեր» հատվածում բուք է։

Բաղրամյանի, Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Սիսիանի, Գորիսի, Սևանի, Գավառի, Ճամբարակի Տավուշի, Տաշիրի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Ապարանի, Արագածի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Կարդացեք նաև

Back to top button