Քաղաքական

ՀՀ ԱԺ փոխնախագահը և ԱՄՆ դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 15-ին ընդունել է մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին, հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել Քրիստինա Քվինի պաշտոնավարման ամբողջ ընթացքում իրականացված աշխատանքը՝ ի նպաստ Հայաստան-ԱՄՆ բազմոլորտ գործակցության խորացման, և հաջողություն է մաղթել դեսպանին իր հետագա գործունեության մեջ:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:

Կարդացեք նաև

Back to top button