
ԱՄՆ-ն ժամանակավորապես կդադարեցնի ներգաղթային վիզաների տրամադրումը 75 երկրի, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների համար, հայտնել են Պետդեպարտամենտից։ Ըստ Պետդեպարտամենտի փաստաթղթի, հյուպատոսական աշխատակիցներին հանձնարարվել է մերժել դիմումները գործող օրենքի համապատասխան, քանի դեռ վերանայվում են վիզաների ստուգման ընթացակարգերը։
Կասեցումն ուժի մեջ կմտնի հունվարի 21-ից՝ «անորոշ ժամկետով»։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Fox News-ի կողմից հրապարակված ցանկի համաձայն՝ վիզաների տրամադրումը վերաբերում է Աֆղանստանի, Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Եգիպտոսի, Նիգերիայի, Պակիստանի, Գվատեմալայի, Կուբայի, Մարոկկոյի, Թաիլանդի, Սիրիայի, Ուզբեկստանի եւ այլ պետությունների քաղաքացիների համար։




