Քաղաքական

ՍԴ-ն վաղը կվճռի Հայաստանի ԵՏՄ անդամակցության վերաբերյալ պայմանագրի սահմանդրականության հարցը

Ալիսա Գևորգյան
Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»

 

 

Սահմանադրական դատարանը նոյեմբերի 14-ին կվճռի Հայաստանի ԵՏՄ անդամակցության վերաբերյալ պայմանագրի սահմանդրականության հարցը, իսկ մինչ այդ հարցը քննարկվում է փորձագիտական շրջանակներում: Հղում կատարելով մայր օրենքի առանձին դրույթներին հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանն ասում է՝ քննարկվող պայմանագիրը անկհայտորեն հակասում է ՀՀ սահմանդրությանը: Միջազգային և անվտանգության հարցերի   հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի ձևակերպմամբ ՝ Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելու ողջ գործընթացը հակասում է  երկրի մայր օրենքին ոգուն և ամենևին չի բխում  ՀՀ իրավական, սոցիալական, ժողովրդավարական պետություն լինելու ամրագրված փաստից:

«Ասել, թե որևէ մեկն անկնկալիք ունի, որ Սահմանադրական դատարանը ՀՀ Սահմանադրությանը ակնհայտորեն հակասող դրույթների պատճառով այն կճանաչի հակասահմանդրական, միամտություն կլինի, սակայն դա ամենևին էլ չի քողարկի այս փաստաթղթի  հակասահմանադրականությունը»,-ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Պայմանգրում ամրագրված այն ձևակերպումը, թե Հայաստանը պատրաստակամություն  է հայտնել անդամակցել ԵՏՄ-ին, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, սխալ է համարում, քանի որ հարցի վերաբերյալ Հայաստանում հանրային քննարկումներ չեն կազմակերպվել: «Երկրի սահմանդրությամբ Հայաստանը հռչակվել է ինքնիշխան, ժողովրդավարական պետություն: Իսկ այս փաստաթուղթը մեզ գցում է  մի միջավայր, որը ոչ մի կապ չունի ժողովրդավարության հետ»,-ասում է իրավապաշտպանը:

Հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանն ասում է.«ԵՏՄ–ն  ծուղակ է, որի մեջ հայտնվեցինք անցած 25 տարիների անհեռատես ու չկշռադատված քաղաքականության արդյունքում»:

Back to top button