ԿարևորՄիջազգային

Թաիլանդում կռունկն ընկել է գնացքի վրա, զոհվել է 22 մարդ

Շինարարական կռունը Թաիլանդում ընկել է գնացի երեք վագոնների վրա։ Գնացքի 195 ուղեւորներից 22-ը զոհվել են, մոտ 80-ը վիրավորվել։

Տրանսպորտի նախարար Փիպհաթ Ռատչակիտպրակարնի հրապարակած տվյալներով՝ զոհվածները եղել են վագոններից երկուսում։

Գնացքի աշխատակից Թիրասակ Վոնգսունգներնը Thairath Online տեղական լրատվամիջոցին ասել է, որ գնացքը շարժվել է մոտ 120 կմ/ժ արագությամբ, երբ տեղի է ունեցել վթարը։ Նրա խոսքով՝ կռունկի ընկնելու պահին հարվածի ուժը ուղևորներըին օդ է նետել։

BBC- ին հայտնում է, որ Թաիլանդում շինհրապարակներում մահացու դեպքերը հաճախ են լինում անվտանգության նորմերը և չափանիշները չպահպանելու եւ դրանց նկատմամբ թույլ վերահսկողության պատճառով։

Կարդացեք նաև

Back to top button