Քաղաքական

ԼՂՀ ռազմագերիները ուղղաթիռի անձնակազմի համար դիմել է ԿՄԽԿ- ին

ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովն այսօր դիմել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությանը՝ նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքիընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցված անզեն ուղղաթիռի կապակցությամբ։

Հանձնաժողովի դիմումում նշվում է, որ ադրբեջանական կողմը հրետակոծության տակ է պահում ուղղաթիռի ընկնելու վայրը՝ թույլ չտալով  հստակեցնել ուղղաթիռի անձնակազմի երեք անդամների՝ Սերգեյ Սահակյանի, Սարգիս Նազարյանի և ԱզատՍահակյանի ճակատագիրը։

ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը խնդրել է ԿԽՄԿ օժանդակել ուղղաթիռի անձնակազմի գտնվելու վայրի ճշգրտման և նրանց վերադարձման հարցում։

Back to top button