
Իրանը պլանավորում է ստեղծել փակ ներքին ինտերնետային ցանց՝ որը հասնելի կլինի սահմանափակ թվով ներքին կայքերի համար, հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով իրանցի թվային տեխնոլոգիաների փորձագետ Ամիր Ռաշիդիին։
Ինտերնետային մոնիթորինգի NetBlocks ծառայությունը հունվարի 8-ին հայտնել է, որ Իրանում բողոքի ցույցերի ֆոնին ամբողջ երկրում ինտերնետն անջատվել է։
The Guardian-ը նշում է, որ պետական հեռարձակող IRIB-ն ավելի վաղ հրապարակել է այն կայքերի ցանկը, որոնք հասանելի կլինեն Իրանում, դրանց թվում են ներքին որոնողական համակարգերը, նավիգացիոն ծառայությունները, հաղորդագրությունների հավելվածները և նույնիսկ Netflix-ի նման սեփական հոսքային ծառայությունը։
«Այս բոլոր կայքերն Իրանի ազգային ինտերնետ ստեղծելու ջանքերի մի մասն են», — ասել է Ռաշիդին։ «Դա ինտերնետի մի տեսակ «պարզեցված» տարբերակն է, զգալիորեն ավելի սահմանափակ, քան նույնիսկ Չինաստանի կառավարության կողմից կառավարվող ցանցը և գործնականում կտրված է արտաքին աշխարհից», — գրում է թերթը։




