ԿարևորՀասարակություն

Ադրբեջանից ներմուծվող նավթամթերքը բենզինի շուկայում գնային փոփոխություններ է բերել

2025 թվականի դեկտեմբերի կեսերից Հայաստան է ներմուծվում ադրբեջանական արտադրության բենզին։ Հիմնականում ներմուծվում է պրեմիում տեսակի բենզին, որի հետևանքով ՀՀ-ում պրեմիում տեսակի բենզինի նվազագույն գինը նվազել է 15 տոկոսով, և նախկին 510 դրամի փոխարեն 1 լիտրի դիմաց այսօր արդեն 430 դրամ է, բենզինի շուկայում տեղի ունեցող փոփոխություններին անդրադառնալով՝ ֆեյսբուքում հրապարակված տեսանյութում ասել է վարչապետ Փաշինյանը։

«Երկու օր առաջ արդեն Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել նաև դիզվառելիք, և դիզվառելիքի նվազագույն գինը շուկայում արդեն այս ընթացքում նվազել է 2 տոկոսով: Նաև ռեգուլյար բենզինի գինն է նվազել դեկտեմբերի համեմատ մոտավորապես 8 տոկոսով. այսինքն` եթե դեկտեմբերի 11-ին ռեգուլյար բենզինի նվազագույն գինը 500 դրամ էր, հիմա 460 դրամ է: Այս ամենը խաղաղության օրակարգի և խաղաղության արդյունքներն են և խաղաղության օգուտները»,- նշել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Կարդացեք նաև

Back to top button