ԿարևորՄիջազգային

Վաշինգտոնը ամերիկացիներին խորհուրդ է տալիս լքել Իրանը

Պետքարտուղարությունը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը՝ խորհուրդ տալով երկրի տարածքից դուրս գալ Հայաստանի կամ Թուրքիայի միջոցով։

Գերատեսչության կայքում հրապարակված արտակարգ հայտարարության մեջ նշված է, որ ամերիկյան անձնագրի առկայությունը կարող է ձերբակալության հիմք դառնալ` ամենայն հավանականությամբ նկատի ունեն երկքաղաքացիներին, որոնք նաեւ Իրանի քաղաքացիություն ունեն։

Նաև խորհուրդ է տրվում նախապես պլանավորել կապի այլընտրանքային միջոցներ, քանի որ ինտերնետի աշխատանքի խափանումները շարունակվում են։

«ԱՄՆ քաղաքացիները պետք է պատրաստ լինեն ինտերնետի հետագա խափանումներին, պլանավորեն կապի այլընտրանքային միջոցներ և, եթե դա անվտանգ է, դիտարկեն Իրանից ցամաքային ճանապարհով` Հայաստանի կամ Թուրքիայի միջոցով, դուրս գալու հնարավորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կարդացեք նաև

Back to top button