ԿարևորՄիջազգային

Թրամփը 25 տոկոս մաքսատուրք է սահմանել Իրանի հետ առեւտուր անող երկրների նկատմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այն երկրների նկատմամբ, որոնք «բիզնես ունեն Իրանի հետ», մաքսատուրքերը կիրառվում են անհապաղ։

BBC-ին հայտնում է, որ Իրանի խոշորագույն առեւտրային գործընկերը Չինաստանն է, որին հաջորդում են Իրաքը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Թուրքիան եւ Հնդկաստանը։

«Ցանկացած երկիր, որը բիզնես ունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ, 25 տոկոսանոց մաքսատուրք կվճարի ԱՄՆ-ի հետ իր վարած ցանկացած բիզնեսի համար»,- գրել է Թրամփն Truth Social սոցիալական ցանցում։

Շեշտելով, որ «հրամանագիրը վերջնական եւ սպառիչ է»` նա չի նշել, թե որ երկրների նկատմամբ կկիրառվեն նոր մաքսատուրքերը։

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Քերոլայն Լիվիթը երկուշաբթի հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները, այդ թվում՝ օդային հարվածները, «շարունակում են մնալ հնարավոր տարբերակների շարքում»։

Կարդացեք նաև

Back to top button