
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` այսօր` հունվարի 13-ի կեսօրից հետո դեպի երեկո, 13-ի լույս 14-ի գիշերը եւ առավոտյան հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ` ցերեկը նախալեռնային եւ հովտային գոտիներում ձնախառն անձրեւի եւ անձրեւի, երեկոյան ժամերից ողջ հանրապետությունում ձյան տեսքով։
Հունվարի 13-14-ին առանձին հատվածներում ձյան տեղումները կլինեն զգալի, լեռնային առանձին վայրերում սպասվում է բուք, ցածր հորիզոննական տեսանելիություն։
Քամին 15-18մ/վրկ արագությամբ։
Երեւանում ցերեկը սպասվում է ձնախառն անձրեւ եւ անձրեւ, երեկոյան, հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը եւ առավոտյան՝ ձյուն։




