Իրանի տարբեր նահանգներում վերջին օրերի հակակառավարական բողոքի ցույցերի ֆոնին նաև զանգվածային կառավարամետ երթեր են անցկացվում։ Իրանական պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ իշխանությունների աջակիցները փողոցներ են դուրս եկել իրենց աջակցությունը հայտնելու երկրի ղեկավարությանը և դատապարտելու արտաքին միջամտությունը։
Միաժամանակ, Թեհրանի և այլ խոշոր քաղաքների փողոցներում շարունակվում են ընդդիմադիր բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները պարբերաբար կարգախոսներ են հնչեցնում ընդդեմ երկրի ղեկավարության և կոչեր են անում լայնածավալ փոփոխությունների։




