
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկրում սկսված զանգվածային բողոքի ցույցերն այլեւս վերահսկելի են։ Երկրի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ընդգծել է, որ սկզբում խաղաղ բնույթ ունեցող ցույցերը «օտարերկրյա ուժերի հրահրմամբ» վերածվել են բռնի բախումների։
Նա ընդգծել է, որ իրավիճակի սրման նպատակը եղել է ԱՄՆ նախագահին ռազմական միջամտության հիմք տալը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կարող է միջամտել, եթե բողոքի ակցիաների ժամանակ տեղի ունենան զոհեր, իսկ ամերիկյան ուժերի բազաները Մերձավոր Արևելքում հարվածի ենթարկվեն։
Իրավապաշտպան կազմակերպությունների տեղեկություններով՝ բողոքի ակցիաների ընթացքում առնվազն 100 ցուցարար է զոհվել։




