Քաղաքական

«Իրավիճակի սրման եւ ապակայունացման փորձերի ողջ պատասխանատվությունը կրում են Բաքվի իշխանությունները». Գալուստ Սահակյան

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր՝ Աժ-ի ամբիոնից պաշտոնապես դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին՝ ադրբեջանական հերթական սադրանքի հետ կապված:

«Սա պաշտոնական Բաքվի հերթական սադրիչ գործողությունն է՝ ուղղված տարածաշրջանի փխրուն խաղաղությանն ու անվտանգությանը: Այս տարվա օգոստոս ամսին տեղի ունեցած բացահայտ սադրիչ եւ ավատյուրիստական ոտնձգություններից հետո ԵԱՀԿ ՄԽ գործադրած միջնորդական ջանքերը եւ հորդորները, փաստորեն, հերթական անգամ ընդգծված ցինիզմով անտեսվում են ադրբեջանական իշխանության կողմից: Սա բանակցային խաղաղ գործընթացը տապալելու եւս մեկ քայլ է, որով ոտնահարվում է խաղաղ կարգավորման եւ հրադադարի ռեժիմի պահպանման շուրջ բոլոր պայմանավորվածությունները: Իրավիճակի սրման եւ ապակայունացման փորձերի ողջ պատասխանատվությունը կրում են Բաքվի իշխանությունները, ուստի հերթական անգամ կոչ եմ անում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին դատապարտել եւ առավել հստակ՝ հասցեական ներգործություն ունենալ Ադրբեջանի վրա խաղաղ կարգավորման գործընթացի ձախողման փորձերը կանխելու նպատակով»,- հայտարարել է ՀՀ Աժ նախագահը:

Մինչ աշխատանքների մեկնարկը պատգամավորները նաեւ մեկ րոպե լռությամբ հարգել են ԼՂ ՊԲ զոհված զինծառայողների հիշատակը:

Back to top button