Քաղաքական

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն անհանգստացած է խոցված ռազմական ուղղաթիռի առնչությամբ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում` Ջեյմս Ապպաթուրայը, իր ֆեյսբուքայն էջում գրառում է կատարել` անհանգստություն հայտնելով Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում խոցված ռազմական ուղղաթիռի առնչությամբ: «Ինչպիսին էլ որ լինեն միջադեպի հանգամանքները, երկու կողմն էլ պետք է պահպանեն հանգստություն ու շարունակեն դիվանագիտական հանգուցալուծումը»,- նշել է նա:

Back to top button