Անցնող շաբաթվա միջազգային լրահոսի առաջին էջերում էր Թրամփի հերթական որոշումը, որ ԱՄՆ-ն պետք է դուրս գա միջազգային միանգամից 66 կառույցից, որոնցից 31-ը` ՄԱԿ-ի անմիջական ենթակայության։ Թրամփը խնդրահարույց ու անիմաստ է համարել հատկապես Կլիմայի փոփոխությունների, գենդերային հավասարության ու հակամարտության հարցերով զբաղվող կառույցներին անդամակցությունը։ Նախորդիվ տված հարցազրույցներից մեկում նա ասել էր, որ առաջնորդվում է իր բարոյականությամբ, ոչ թե միջազգային նորմերով։ Միայն սեփական բարոյականությանն ապավինելու այս որոշումը միջազգային կառույցներին վախ ու տարակուսանք է ներշնչել, որ աշխարհի կայունությունը, առանց համընդհանուր օրենքների պահպանման, կարող է խարխլվել։
մեկ րոպեից էլ քիչ




