Քաղաքական

Եվրամիությունը կոչ է արել հետաքննել ուղղաթիռի խոցման մանրամասները

Եվրամիությունը պահանջում է վերջ տալ հրադադարի խախտումներին եւ կոչ է անում նոյեմբերի 12-ին ադրբեջանական օդուժի կողմից խոցված հայկական ուսումնավարժական ուղղաթիռի հետ կապված
միջադեպի առնչությամբ իրականացնել մանրամասն հետաքննություն եւ փաստերը ներկայացնել միջազգային հանրությանը: Ինչպես հաղորդում է ԵՄ պաշտոնական կայքը, Բրյուսելում
նոյեմբերի 13-ին նման հայտարարությամբ է հանդես եկել ԵՄ խոսնակը: «Նոյեմբերի 12-ին շփման գծում հրադադարի խախտման հետեւանքով ուղղաթիռի պայթելուց հետո շատ կարեւոր է, որպեսզի ցուցաբերվի զսպվածություն եւ խուսափենք գործողություններից ու հայտարարություններից, որոնք կարող ենք ավելի խորացնել ճգնաժամն ու սրել լարվածությունը: Բացի այդ, մենք կոչ ենք անում, որ այդ միջադեպի բոլոր մանրամասները հետաքննվեն: Եվրամիությունը կրկին իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ երեք համանախագահների ջանքերին: Կողմերը պետք է պահպանեն հրադադարի ռեժիմը, զերծ մնան ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումից եւ ջանքեր գործադրեն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար»,- ասված է հայտարարության մեջ:

Կարդացեք նաև

Back to top button