ԿարևորՄիջազգային

Իրանի կապի նախարարությունն աշխատանքներ է տանում ինտերնետ հասանելիությունը վերականգնելու ուղղությամբ

Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարել է, որ միջոցներ է ձեռնարկում անվտանգության մարմինների կողմից սահմանափակված ինտերնետային ծառայությունները վերականգնելու համար։

«Կապի և ծառայությունների ենթակառուցվածքների խափանումների վերաբերյալ ԶԼՄ-ների, հանրության և բիզնես շրջանակների կողմից կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը ուղղված բազմաթիվ հարցումներին ի պատասխան տեղեկացնում ենք, որ անջատումների մասին որոշումը կայացվել է լիազորված անվտանգության մարմինների կողմից, հաշվի է առնվել երկրում ստեղծված իրավիճակը», — հաղորդել է Իրանի կառավարության մամուլի ծառայությունը։

Նախարարությունը հավելել է, որ «աշխատում է կապի վերականգնման ուղղությամբ»։

Ըստ NetBlocks միջազգային ինտերնետային մոնիթորինգի ծառայության՝ ինտերնետն Իրանում անջատված է եղել ավելի քան 24 ժամ։

Իրանում 12 օր է չեն դադարում բողոքի ցույցերը: 2025 թվականի դեկտեմբերի 29-ին բողոքի ցույցերը սկսել են իրանական ռիալի արժեքի կտրուկ անկման պատճառով։

Հունվարի 8-ին տեղի են ունեցել վերջին օրերի ամենաբազմամարդ ցույցերը։ Դրանք ուղեկցվել են խժդժություններով։ Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին հայտնել է, որ ցուցարարները մայրաքաղաքում այրել են 25 մզկիթ, վնասել 26 բանկ, երեք բժշկական կենտրոն, գերատեսչական 10 շենք, 48 հրշեջ մեքենա, 42 ավտոբուս և շտապօգնության մեքենա, նաև 24 բնակարան:

Միջազգային ԶԼՄ-ները հայտնել են 4 տասնակ զոհերի և հազարավոր վիրավորների մասին: Զոհեր կան և՛ ցուցարաների, և՛ իրավապահների շրջանում:

Իրանում ինտերնետ կապն անջատվել է հունվարի 8-ի երեկոյան։ Ըստ իրավապաշտպանների, դա արվել է իրավիճակը վերահսկողության տակ պահելու նկատառումով, սակայն ցուցարարներին օգնության է հասել Իլոն Մասկը: Նա Starlink-ի կապից օգտվելու անվճար հանրավորություն է ընձեռել:

Կարդացեք նաև

Back to top button