ԿարևորՄիջազգային

Իրանում բողոքի ակցիաները շարունակվում են

Իրանում տնտեսական պայմանների վատթարացումը բողոքի նոր ալիք է առաջացրել․ միլիոնավոր մարդիկ բախվում են արագ աճող գնաճին և ազգային արժույթի անկմանը, հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ իշխանությունների քաղաքականության, գրում է BBC-ին։

Բողոքի ալիքը, որը սկիզբ էր առել Թեհրանի շուկաներից և համալսարաններից՝ որպես տնտեսական բողոք, հասել է երկրի տարբեր քաղաքներ՝ միահյուսելով սոցիալական և քաղաքական պահանջներ։

Իշխանությունները փորձել են զսպել ցույցերը՝ տեղակայելով անվտանգության ուժեր, ինչի հետևանքով բողոքի ակցիաների մի մասը բռնություններով է ուղեկցվել։

Մասնագետների գնահատմամբ՝ առանց կենտրոնացված առաջնորդության և համակարգված կազմակերպման հանդես եկող շարժումը նոր փուլ է մտնում՝ խորացնելով հասարակական դժգոհությունը։

«Գները բարձրանում են գրեթե ժամ առ ժամ, մարդիկ այլևս չեն կարողանում առաջին անհրաժեշտության ապրանքներ գնել»,-ասել է Թեհրանի 30-ամյա բնակիչը։ Նրա խոսքով՝ անորոշությունը մեծ է, և «ոչ ոք չգիտի, թե ինչպես է սա ավարտվելու»։

Կարդացեք նաև

Back to top button