
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, ցուցադրելով թե ինչ տեսք ունի Երևանի հեռուստաաշտարակը՝ լուսավորության նոր համակարգով։
Երևանի հեռուստաաշտարակի նոր լուսային համակարգը գործարկվել էր նախորդ տարվա վերջին՝ դեկտեմբերի 30-ին։
ԲՏԱ նախարարությունից հայտնել էին, որ նորարարական լուսային լուծումը հեռուստաաշտարակը վերափոխում է ոչ միայն տեխնոլոգիական ենթակառուցվածքի, այլև ժամանակակից քաղաքային խորհրդանիշի՝ արձագանքելով քաղաքի ռիթմին, կարևոր իրադարձություններին և տոնական օրերին։




