
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերերտ Զալբերը հաստատել է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ԵՄ հանձնառությունը՝ ելույթ ունենալով Օքսֆորդի համալսարանում տեղի ունեցած «Միջազգային եւ տարածաշրջանային իրադարձությունների ազդեցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա» գիտաժողովում, հայտնում է commonspace.eu- ն։
Գիտաժողովը կազմակերպել էին բրիտանական ոչ կառավարական LINKS կազմակերպությունը Օքսֆորդի սբ. Անտոնիոսի քոլեջի Ռուսաստանի եւ Եվրասիայի ուսումնասիրույունների կենտրոնի հետ համատեղ։
Դեսպան Զալբերը հաստատել է ԵՄ դիրորոշումը`հակամարտությաh կարգավորմանն աջակցում է Մինսկի գործընթացը եւ ԵՄ չի փոխարինելու այն։ Նա ընդգծել է, որ խնդիրը միջազգային հանրությունն ինքնին չի կարող լուծել, «կողմերը պետք է համախմբեն քաղաքական կամքը»։
ԵՄ հատուկ ներկայացուցիչը նաեւ ցանկություն է հայտնել լինել Լեռնային Ղարաբաղում եւ հույս հայտնել, որ մոտ ժամանակներս կստեղծվեն քաղաքական հնարավորույուններ ԼՂ այցելելու համար։ «ԵՍ ներկայացուցիչը պետք է կարողանա ասել. «Ես իմ աչքերով եմ տեսել ինչ է այնտեղ կատարվում եւ հնարավորություն եմ ունեցել խոսել մարդկանց հետ»,- ասել է նա։
Խոսելով հակամարտության միջազգային ասպեկտի մասին՝ Զալբերդը հայտարարել է, որ «Մոսկվան շատ յուրահատուկ դեր ունի» այն ժամանակ, երբ թվում է, որ տարածաշրջանային արդյունավետ համագործակցությունը շատ հեռու է։




