ԿարևորՄիջազգային

Իրան-ԱՄՆ բանակցությունները կսկսվեն, երբ Վաշինգտոնը երկխոսության մեջ մտնի․ Արաղչի

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները կարող են սկսվել, հենց որ Վաշինգտոնը հրաժարվի իր թելանդրանքի քաղաքականությունից և սկսի անկեղծ երկխոսություն, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Երբ ամերիկացիները գիտակցեն, որ բանակցությունները թելադրանք չեն, կարող են սկսվել բովանդակալի բանակցություններ»,- ասել է նա Բեյրութ ժամանելուց հետո կայացած ասուլիսում։

Արաղչիի խոսքով՝ Իրանը պատրաստ է ցանկացած իրավիճակի, հատկապես հաշվի առնելով Իսրայելի կողմից ներկայացվող աննախադեպ սպառնալիքները։ «Մենք պատերազմ չենք ուզում, բայց պատրաստ ենք դրան։ Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց փոխադարձ հարգանքի վրա հիմնված բանակցությունների»,- հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարը։

Անցյալ տարվա վերջին լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դեկտեմբերի 29-ին Ֆլորիդայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են 2026 թվականին Իրանին հարվածելու հնարավորությունը։ Հունվարի 6-ին Իսրայելի պետական ​​​​Kan հեռուստակայանը հայտնել էր, որ Նեթանյահուն խնդրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Թեհրանին ուղերձ փոխանցել, որ Իսրայելը մտադիր չէ հարձակվել Իրանի վրա։

Կարդացեք նաև

Back to top button