
Փաստը, որ եղել են մարդիկ, որոնք Ամանորի գիշերը անցկացրել են հոսանքազրկված բնակավայրերում, ցույց է տալիս այն կառավարման արդյունքները, որոնք նախորդող շրջանում իրականացվել են ՀՀ էլեկտրական ցանցերում, ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանի էլեկտրական ցանցերը չեն կատարել իրենց ներդրումային
պարտավորությունները՝ մասնավորապես ՀՀ մարզային բնակավայրերում։
Նա նշել է, որ եթե վերջին 6 ամսվա գործընթացները չլինեին, հոսանքազրկված բնակավայրերի թիվը կլիներ 3 անգամ ավելի:
«Ռոմանոս Պետրոսյանի և մեր մյուս գործընկերների գործունեության արդյունքում պարզվեց, որ ՀՀ-ում չկա գոնե մեկ ընտանիք, պետական հիմնարկ, զորամաս, որից ՀԷՑ-ը նախորդող շրջանում փող չի գողացել»,- ասել է Փաշինյանը։




