
Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը հաստատել է Ադրբեջանից նավթամթերքի երկրորդ խմբաքանակի ներմուծման մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը։
«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրը հաստատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը՝ այլ մանրամասներ չհաղորդելով։
Ադրբեջանական լրատվամիջոցները հունվարի 7-ին տեղեկություն էին տարածել, որ Բաքուն հունվարի 8-ին նավթամթերքի ավելի խոշոր խմբաքանակ կուղարկի Հայաստան:
Տես նաև՝ Ադրբեջանը նախատեսում է նավթամթերքի նոր խմբաքանակ ուղարկել Հայաստան




