Ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման կարևոր փուլը փարիզյան քննարկումներն են: Նախօրեին Ֆրանսիայի մայրաքաղաքում ԱՄՆ դեսպանի նստավայրում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել Է ամերիկացի հատուկ պատվիրակ Սթիվ Ուիթքոֆի, նախագահ Դոնալդ Թրամփի փեսա, բանագնաց Ջարեդ Քուշների, Ֆրանսիայում ԱՄՆ դեսպան Չարլզ Քուշների {Ջարեդի հայրն Է} և Սպիտակ տան խորհդական Ջոշ Գրյունբաումի հետ:
Իսկ ավելի վաղ Փարիզում գումարվել Է Կիևի աջակիցների, այսպես կոչված «կամեցողների դաշինքի» նիստը, որին ներկա Էր Զելենսկին:
Դաշինքի անդամներն են Եվրոպայի երկրները, Կանադան, Միացյալ Նահանգները, Եվրոպական միությունը և ՆԱՏՕ-ն:
Կողմերը նկատել են տալիս, որ ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման հայեցակարգն արդեն ուրվագծվում Է: Կարևորագույն թեման անվտանգության երաշիքների տրամադրումն Է: Այդ մասին խոսել Է Ջարեդ Քուշները:
«Անվտանգության երաշխիքների վերաբերյալ դեկտեմբերին Մար-ա-Լագոյում նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Դոնալդ Թրամփի միջև այդ մասին հանգամանալից զրույցներ են եղել, և կարծում եմ, որ նրանք իսկապես լուծել են առկա չլուծված հարցերի մեծ մասը, եթե ոչ բոլորը: Այսօր շատ կարևոր իրադարձություն էր, և ես շնորհակալություն եմ հայտնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ այստեղ բոլոր մասնակիցներին հավաքելու համար»,- ասել Է Ջարեդ Քուշները:
«Կամեցողների կոալիցիան» Ուկրաինային կտրամադրի միջազգային պաշտպանության ընդարձակ երաշխիքներ, ի մասնավորի, օդային, ցամաքային և ծովային աջակցություն, սարքավորումներ, վարժանքներ:
Դաշնակիցները կհետևեն հրադադարի ընթացքին և երկարաժամկետ կտրվածքով կաջակցեն Ուկրաինայի պաշտպանությանը: Սթիվ Ուիթքոֆի խոսքով, այդօրինակ երաշխիքներ ցայսօր որևԷ մեկին չեն տրվել:
«Անվտանգության պրոտոկոլները նախատեսված են Ուկրաինայում ցանկացած նոր հարձակում կանխելու համար, և եթե հարձակում լինի՝ նախատեսվում Է պաշտպանություն: Երկուսն Էլ կապահովվի»,- ասել Է Սթիվ Ութքոֆը:
Ինչ պայմանավորվածություն Է ձեռք բերվել Փարիզում
Համաձայնագիրը նախատեսում է խաղաղապահ զորքերի տեղակայում, այն ստորագրել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Դա կիրագործվի միայն հրադադար հայտարարելուց և խաղաղություն հաստատելուց հետո: Մակրոնը գովեստով Է խոսել համաձայնության մասին:
«Այսօրվա հանդիպումը կարևոր քայլ է առաջ, այն արտացոլվում է Փարիզի հռչակագրում, որն ապահովում է հարատև խաղաղության համար անվտանգության ամուր երաշխիքներ»,- ասել Է Մակրոնը:
Քիր Սթարմերը նշել Է, որ հարցը կքննարկվի Բրիտանիայի խորհրդարանում:
«Այս հռչակագիրն Ուկրաինային սատարելու մեր հանձնառության կարևոր բաղադրիչն Է: Այն իրավական շրջանակի հիմք է հանդիսանում և բրիտանական, ֆրանսիական ու գործընկեր մյուս երկրների ուժերին ընձեռում Է ուկրաինական հողի վրա գործելու հնարավորություն»,- ասել Է Քիր Սթարմերը:
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի փոխանցմամբ, Բեռլինը որևԷ տարբերակ չի բացառում՝, միաժամանակ նա նկատել Է տվել, որ ուղիղ միջամտություն այս պահին չի քննարկվում:
«Գերմանիան կշարունակի քաղաքական, ֆինանսական և նաև ռազմական ներգրավվածությունը։ Սա կարող է ներառել, օրինակ, հրադադարից հետո Ուկրաինայի համար զորքի տեղակայում ՆԱՏՕ-ի անդամ Ուկրաինայի հարևան երկրի տարածքում»,- ասել Է Ֆրիդրիխ Մերցը:
Այս պահի դրությամբ Մոսկվան դեռ չի մեկնաբանել փարիզյան հանդիպումների արդյունքները: Այսօր Ռուսաստանում ուղղափառները Քրիստոսի Սուրբ Ծնունդն են նշում, հավանաբար, արդեն վաղը կարվեն հայտարարություններ «կամեցողների կոալիցիայի» և Ուկրաինայի համագործակցության թեմայով:




