ԿարևորՀասարակություն

Մի շարք տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Հունվարի 5-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Մյուս տրանսպորտային միջոցների համար բաց է, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Ճանապարհային դեպարտամենտը վարորդներին հորդորում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կարդացեք նաև

Back to top button