ԿարևորՄիջազգային

Վենեսուելայի ժամանակավոր առաջնորդը համագործակցության կոչ է արել ԱՄՆ-ին

Կարակասը շարունակում է հավատարիմ մնալ հարևանների հետ խաղաղ համակեցությանը՝ ձգտելով ապրել առանց արտաքին սպառնալիքների և հարգանքի ու միջազգային համագործակցության մթնոլորտում, հայտարարել է Վենեսուելայի ժամանակավոր առաջնորդ Դելսի Ռոդրիգեսը։

Կիրակի՝ հունվարի 4-ին, իր Instagram-ի էջում հրապարակված բաց նամակում քաղաքական գործիչը համագործակցության կոչ է արել ԱՄՆ կառավարությանը։

Ռոդրիգեսի խոսքով՝ Կարակասն առաջնահերթություն է տալիս ԱՄՆ-ի և Վենեսուելայի, ինչպես նաև տարածաշրջանի այլ երկրների միջև հավասարակշռված և հարգալից միջազգային հարաբերությունների զարգացմանը։

Քաղաքական գործիչը ուղղակիորեն դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ նշելով, որ երկու ժողովուրդներն ու տարածաշրջանը «արժանի են խաղաղության և երկխոսության, այլ ոչ թե պատերազմի»։

Նիկոլաս Մադուրոն իր տիկնոջ հետ միասին ռազմական գործողության ժամանակ գերեվարվել էր և տեղափոխվել էր Միացյալ Նահանգներ։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Դելսի Ռոդրիգեսը «ծանր գին» կվճարի, եթե չհամագործակցի ԱՄՆ իշխանությունների հետ: «Հավանաբար՝ ավելի մեծ գին, քան Մադուրոյի դեպքում»,-ԱՄՆ նախագահի խոսքերն է մեջբերել The Atlantic-ը:

Կարդացեք նաև

Back to top button