
Գեղագիտության ազգային կենտրոնին կից գործող արվեստանոցի ուսուցիչն ու ներկա եւ նախկին սաներն այսօր ակցիա են կազմակերպել Սարյան 27 հասցում՝ բողոքելով կենտրոնի տնօրեն Լեւոն Իգիթյանի գործողությունների դեմ։
Տնօրենի որոշմամբ աշխատանքից ազատված «Կերպարվեստ» ստորաբաժանման ուսուցիչ Հրաչ Հակոբյանը նշում է, որ Իգիթյանը որոշել է արվեստանոցը վերածել կահույքագործական արհեստանոցի։




