ԿարևորՀասարակություն

Նիկոլ Փաշինյանի ու 10 եպիսկոպոսների հայտարարությունը Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման վերաբերյալ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և 10 եպիսկսպոսներ ու արքեպիսկոպոսներ հայտարարություն են տարածել Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման վերաբերյալ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում ընթերցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որից հետո հայտարարությանը միացած եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները ստորագրել են այն։ 

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հայտարարության տակ ստորագրածները ձևավորում են համակարգող խորհուրդ, որին վերապահում են Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման կազմակերպչական գործառույթները։ Կազմը կարող է ընդլայնվել համակարգող խորհրդի միաձայնությամբ։ 

Հայտարարության հեղինակները Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հոգևորականաց դասին և բոլոր հետևորդներին կոչ են անում աջակցել, միանալ եկեղեցու բարենորոգմանը, համախմբվել այդ նպատակի շուրջ՝ հանուն Հայ Առաքելական եկեղեցու, հանուն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի։

Փաշինյանը նաև նշել է, որ իրենց հետագա քայլերի մասին կտեղեկացնեն՝ շեշտելով, որ այդ ճանապարհին կարևոր իրադարձություններ կան, հունվարի 5-ին Սուրբ Սարգիս եկեղեցում կայանալիք Ճրագալույցի պատարագը և հունվարի 6-ին Սուրբծննդյան պատարագը՝ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ 

Հայտարարությամբ հրապարակվել է նաև Եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզը՝ հետևյալ օրակարգով․ 

Բարենորոգման օրակարգի հանրահռչակում

Եկեղեցու փաստացի պետի հեռացում

Կաթողիկոսական տեղապահի ընտրություն

Եկեղեցու կանոնադրության ընդունում

Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրություն։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Ավելի ուշ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակեց հայտարարության տեքստային տարբերակը։ 

Կարդացեք նաև

Back to top button