Հասարակություն

ԳԱԱ- ում բողոքում են՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում

Աիդա Ավետիսյան
Հասմիկ Մարտիրոսյան

«Ռադիոլուր»

Գիտությունների ազգային ակադեմիայի  գիտաշխատողներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձերը եւս։

Գիտաշխատողները բողոքում են, որ հուլիսի 1- ին կառավարությունը բարձրացրել է բոլոր պետական կառույցների աշխատավարձերը՝ անտեսելով ակադեմիայի աշխատողներին։ Եթե բոլոր կառույցներում զգալիորեն բարձրացնում են աշխատավարձերը, ապա հնարավոր էր գոնե չնչին բարձրացումներ անել նաեւ ԳԱԱ- ում, ասում են նրանք։

Նրանք դիմել են կրթության և գիտության, ինչպես նաև աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություններ, սակայն իրենց բավարարող պատասխան չեն ստացել: «Ակադեմիայի աշխատողներին լրիվ անտեսում են։ Դա կանխամտածված դեպք է, կապ չունի մեր պետական հարստության հետ: Միգուցե ակադեմիայի աշխատողներին էլ կարելի էր որպես նշխարք ինչ- որ մի գումար տալ, որպեսզի մենք էլ բողոքի ձայն չբարձրացնեինք»,- «Ռադոլուրին» ասել է կենսաբանական գիտությունների թեկնածու Կիմա Միքայելյանը։

Կարդացեք նաև

Back to top button