
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն վարորդներին կոչ է արել ԱՊՊԱ պայմանագիրը կնքել՝ նախորդի ժամկետը լրանալուց առնվազն 10 օր առաջ՝ դա պատճառաբանելով դեկտեմբերի- հունվար ամիսներին կուտակվող հերթերով։
«Հաշվի առնելով, որ դեկտեմբեր և հունվար ամիսները հանդիսանում են ԱՊՊԱ պայմանագրերի վերակնքման առավել ակտիվ ժամանակահատված, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հորդորում և հիշեցնում է ավտովարորդներին. նոր ԱՊՊԱ պայմանագիր կնքելու գործընթացը չհետաձգել մինչև նախկին պայմանագրի ժամկետի ավարտը, այլ կնքել պայմանագիր նախապես` նախորդ պայմանագրի ավարտից առնվազն տասն օր առաջ: Նախօրոք կնքելով ԱՊՊԱ պայմանագիր` ավտովարորդները կխուսափեն ինչպես ապահովագրական ընկերություններում սպասվելիք հերթերից, այնպես էլ հերթերի կամ այլ խնդիրների պատճառով պատշաճ ժամկետում պայմանագիրը չկնքելու հետևանքով հնարավոր տուգանքներից»,- ասված է բյուրոյի այսօր տարածած հաղորդագրության մեջ։




