ԿարևորՀասարակություն

Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվել է․ սահմանվել է տնային կալանք և գրավ

Դատարանը մասնակի բավարարել է գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ կիրառելով խափանման միջոց տնային կալանք և գրավ, հայտնել է պաշտպաններից Արամ Վարդևանյանը:

Կարապետյանը կալանավորված է 2025 թվականի հունիսի 18-ից: Նոյեմբերի 18-ի որոշմամբ կալանքը երկարաձգվել էր ևս երկու ամսով:

Վարդևանյանը նշել է, որ օրերս հերթական միջնորդությունն էին ներկայացրել դատարան:

Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական, հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով:

Կարդացեք նաև

Back to top button