ԿարևորՄիջազգային

Դերասան Ջորջ Քլունին և նրա ընտանիքը Ֆրանսիայի քաղաքացիություն են ստացել

Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին, նրա կինը՝ Ամալը, և նրանց երեխաները Ֆրանսիայի քաղաքացիություն են ստացել, հայտնել է AFP լրատվական գործակալությունը՝ նշելով, որ կրկնակի Օսկարի դափնեկիրը և նրա կինը շատ ժամանակ են անցկացնում Ֆրանսիայում։

«Ես սիրում եմ ֆրանսիական մշակույթն ու լեզուն, չնայած լեզվին դեռ կատարելապես չեմ տիրապետում», — դեկտեմբերի սկզբին RTL ֆրանսալեզու ռադիոկայանին ասել է Քլունին։

2021 թվականին զույգը խաղողի այգի է գնել Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Բրինյոլ կոմունայում։ Հոլիվուդյան աստղն ասել է, որ այնտեղ իրենց երեխաները ազատվել են դպրոցի դիմաց սպասող պապարացիներից։ «Մեզ համար սա ամենակարևորն է», — հարցազրույցում ընդգծել է դերասանը։

«Այդ ֆերման մեզ համար ամենաերջանիկ վայրն է, երեխաներն այնտեղ ուրախ են, ինչպես ես՝ Կենտուկիում մանկությանս տարիներին», — հավելել է Քլունին։

Կարդացեք նաև

Back to top button