ԿարևորՄիջազգային

Բելառուսն օգնում է Ռուսաստանին շրջանցել Ուկրաինայի ՀՕՊ համակարգերը․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի նիստի ժամանակ հայտարարել է, որ ռուսական զորքերը փորձում են շրջանցել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի պաշտպանական դիրքերը հարևան Բելառուսի տարածքով։

«Սա ռիսկային է Բելառուսի համար։ Մենք տեսնում ենք քայլեր «Օրեշնիկ» հրթիռային կայանքի հետ կապված, և հիմա՝ «շահիդների» օգնությամբ։ Ամոթ է, որ Բելառուսը զիջում է իր ինքնիշխանությունը Ռուսաստանի ագրեսիվ նկրտումներին»,-Telegram-ում հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին նաև նշել է, որ ռուսները տեսնում են Ուկրաինայի ՀՕՊ գծերը, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերը, և փորձում են շրջանցել դրանք։ Ուկրաինական հետախուզության տվյալներով՝ Ուկրաինայի դեմ հարվածների համար օգտագործվող սարքավորումները տեղակայվում են «այդ թվում՝ սահմանի մոտ գտնվող բելառուսական բնակավայրերի բնակելի շենքերի վրա»։

«Իրականում, ալեհավաքները և այլ սարքավորումները տեղակայված են սովորական հինգհարկանի շենքերի տանիքներին, որոնք օգնում են «շահիդներին» ուղղորդել դեպի մեր արևմտյան շրջաններում գտնվող թիրախները», — գրել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկու խոսքով՝ այս «լուրջ հարցի» պատասխանը կտրվի Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի հաջորդ նիստում։

Կարդացեք նաև

Back to top button