![](https://hy.armradio.am/wp-content/uploads/2014/11/11-EJ-1.jpg)
Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինի օրհնությամբ և նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր մեկնարկել է Հայ առաքելական եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը, որի օրակարգում են` Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասումը, մկրտության խորհրդին առնչվող լրամշակված փաթեթի ներկայացումն ու վավերացումը, եպիսկոպոսաց հաջորդ ժողովի օրակարգային հարցերի հստակեցումը: Նշենք, որ Հայ եկեղեցու դավանական և վադապետական որևէ խնդիր նախ քննարկվում է Եպիսպոպոսաց ժողովում, ապա ներկայացվում Ազգային եկեղեցական ժողովին և կաթողիկոսին վավերացման համար: