ԿարևորՔաղաքական

Վարչապետ Փաշինյանը ողջունում է Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու Անկարայի պատրաստակամությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ 2026 թվականի սկզբին որոշ խորհրդանշական քայլեր ձեռնարկելու մտադրությունը։

«Ես ողջունում եմ այս պատրաստակամությունը,- կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասել է Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին։ — Ավելին կասեմ. մեր երկկողմ երկխոսության մեջ արդեն հասունացել է ժամանակը սիմվոլիկ և, նույնիսկ, ոչ սիմվոլիկ, այլ կոնկրետ քայլերի համար։ Եվ ես հույս ունեմ, որ այդ քայլերը տեղի կունենան»։

Դեկտեմբերի 16-ին նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ 2026 թվականի սկզբին կարելի է ակնկալել որոշ խորհրդանշական քայլեր՝ ուղղված Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Նա չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ միջոցառումների մասին է խոսքը։

Կարդացեք նաև

Back to top button